Մասնավոր աղոթք` Միջին Արեւելքում խաղաղության վերահաստատման համար
Կիրակի, հուլիսի 23-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու Հայաստանի թեմերում հընթացս Սբ. Պատարագի կմատուցվի մասնավոր աղոթք` Միջին Արեւելքում խաղաղության վերահաստատման համար: Մայր Տաճարում արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: